Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Էդվարդ Նալբանդյան. Իրավիճակի լիցքաթափման ձևը բարի կամքն է, երկխոսությունն է

Էդվարդ Նալբանդյան. Իրավիճակի լիցքաթափման ձևը բարի կամքն է, երկխոսությունն է
23.04.2018 | 14:06

Իրավիճակի լիցքաթափման ձևը բարի կամքն է, երկխոսությունն է, այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Երկխոսությունը կարող է հաջողություն ունենալ, եթե պատասխան է ստանում, երկկողմանի է։ Այս պարագայում դուք գիտեք, որ երկրի ղեկավարները՝ նախագահը, վարչապետը հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերը նաև միջազգային գործընկերները բազմաթիվ կոչեր են արել երկխոսության, մինչ այսօր այդ երկխոսությունը մերժվել է, դա երեկ պարզ դարձավ նաև վարչապետի և Փաշինյանի հանդիպումից», - ասաց Նալբանդյանը։


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավելեց, որ ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է և հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը։ Ասուլիսին Նալբանդյանն անդրադարձավ վերջին օրերին պետական գերատեսչությունների աշխատանքին՝ նշելով, որ վերջին իրադարձությունները խոչընդոտում են պետական հիմնարկների, հաստատությունների, նաև ԱԳՆ-ի աշխատանքը։ «Մի շարք միջոցառումներ ուղղակի հետաձգվել են, դժվար էր իրականացնել, եթե ԱԳՆ-ն ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր ընկնում։ Բազմաթիվ բողոքներ ենք ունեցել հավատարմագրված դեսպաններից, որ սահմանափակվել է նրանց տեղաշարժը։ Նույնը պատահել է մեր դիվանագիտական ներկայացուցիչների հետ արտերկրում, - ասաց Նալբանդյանը՝ շարունակելով.-քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը, բայց ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել աշխատանքը, դիվանագետներին տարբեր հայտարարություններով բավական անհարմար դրության մեջ դնել և` առցանց, չեմ կարծում, որ ժողովրդավարության կամ հայրենասիրության դրսևորում է։

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ